Ֆունկցիոնալ հրուշակեղենի տեսականու ընդլայնումը բնական բաղադրիչների կիրառմամբ
Ֆունկցիոնալ հրուշակեղենի տեսականու ընդլայնումը բնական բաղադրիչների կիրառմամբ
Աստղիկ Ղազարյան,Սիլվա Սահրադյան
摘要
Մշակվել է բնական քաղցրացուցիչ ստևիոզիդի փոշու և միկրոբաղադրիչների հարստացուցիչ սև հաղարջի կենսափոշու հավելումով ֆունկցիոնալ նշանակության թխվածքաբլիթների պատրաստման տեխնոլոգիա, որը հնարավորություն կտա ընդլայնել ոչ ավանդական հայրենական հումքով ալրային հրուշակեղենի տեսականին: Փորձաքննությամբ հիմնավորվել է, որ ստացված թխվածքաբլիթները զգայորոշման և ֆիզիկաքիմիական ցուցանիշներով համապատասխանում են նորմատիվ փաստաթղթերի պահանջներին, ունեն հաճելի համտեսային հատկություններ, հարուստ են մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ միկրոտարրերով և վիտամիններով: Հետևաբար առաջարկվում է դրանք ներառել ինչպես շաքարային դիաբետով հիվանդ, ավելորդ քաշ ունեցող մարդկանց, այնպես էլ առօրյա սննդակարգում:
