UPDF AI

ՈՒՍՈՒՑԻՉ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԴԵՐԸ ԿԱՆԱՉ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ. ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Մերի Ավետիսյան,Լուսինե Հայրապետյան,Մերի Աբրահամյան

2025 · DOI: 10.46991/educ-21st-century.v7.i1.124
引用数 0

摘要

Էկո դպրոցները կամ կանաչ դպրոցները ոչ միայն ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանը, այլև նպաստում են այնպիսի կրթական միջավայրի ձևավորմանը, որտեղ աշակերտներն ու ուսուցիչները միասին մշակում են ռազմավարություններ, որոնք կապում են հասարակական արդարությունը, բնապահպանական խնդիրների լուծումը և տնտեսական կայունությունը։ Կանաչ կրթության կարևորությունը այս դպրոցներում անխուսափելիորեն կապված է էկոլոգիական դաստիրարակությանը՝ ներառելով նաև սոցիալական գործոններ, որոնք նպաստում են հասարակական հարաբերությունների բարելավմանը և փոփոխությունների առաջընթացին: Աշխատանքն ուսումնասիրում է էկո դպրոցների և կանաչ կրթության դերը կայուն զարգացման կրթության մեջ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ուսուցչական առաջնորդության նշանակությանը։ Հոդվածում ներկայացվում են էկո դպրոցների հիմնական սկզբունքները, դրանց կառուցվածքային մոդելները և ազդեցությունը սովորողների բնապահպանական գիտակցության ձևավորման վրա, ուսուցիչ առաջնորդների դերը էկո դպրոցների կայացման գործում։

参考文献
引用文献