UPDF AI

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱԿՄԵՈԼՈԳԻԱՅԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ  21-ՐԴ ԴԱՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Մանե Ալեքսանյան

2025 · DOI: 10.46991/educ-21st-century.v7.i1.239
引用数 0

摘要

Յուրաքանչյուր գիտության մեջ կարևորվում է տվյալ ոլորտի մասնագետի մասնագիտական աճին, ինքնազարգացմանն ու ինքնաիրացմանն ուղղված պայմանների ապահովումը։ Այդ պայմաններին նպաստող կամ խոչընդոտող օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների ուսումնասիրությունն էլ հիմք հանդիսացավ նոր գիտության ձևավորման և զարգացման համար։ Ակմեոլոգիան հանդիսանում է այն գիտությունը, որն ուսումնասիրում է մասնագետի անձնային ու մասնագիտական աճը, նրա պրոֆեսոգրամմայի և պսիխոգրամմայի աստիճանական զարգացումն ու կատարելագործումը։ Ակմեոլոգիայի ուսումնասիրության առանցքում մարդու ոչ միայն անհատական, այլև մասնագիտական զարգացումն է, ուստի այն ընդհանուր աղերսներ ունի նաև մանկավարժության հետ, քանի որ մանկավարժների մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացումն է ապահովում կրթության ոլորտի հետագա զարգացումն ու առաջխաղացումը։ Սույն հոդվածը միտված է ուսումնասիրել մանկավարժական ակմեոլոգիայի մոտեցումները՝ 21- դարի մանկավարժի մասնագիտական զարգացման գործում։

参考文献
引用文献