UPDF AI

Խոշոր եղջերավոր կենդանիների բաբեզիոզի բուժկանխարգելիչ միջոցառումները

Վալերի Գրիգորյան,Գայանե Պետրոսյան,Սպարտակ Երիբեկյան,Լիանա Գրիգորյան

2025 · DOI: 10.52276/25792822-2025.1-71
AgriScience and Technology · 引用数 0

摘要

Խոշոր եղջերավոր կենդանիների բաբեզիոզը Հայաստանում տարածված, սեզոնային տրանսմիսիվ հիվանդություն է: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել բաբեզիոզի հարուցիչների ազդեցությունը կենդանիների արյան ցուցանիշների վրա, համեմատել ախտորոշման տարբեր մեթոդների արդյունավետությունը, միաժամանակ իրականացնել բուժկանխարգելիչ միջոցառումներ՝ կիրառելով առավել արդյունավետ դեղանյութեր։ Բաբեզիոզով հիվանդ կենդանիների մոտ փոփոխության է ենթարկվում արյան ձևավոր տարրերի հարաբերակցությունը, նվազում է էրիթրոցիտների և հեմոգլոբինի, ավելանում՝ լեյկոցիտների քանակը: Հիվանդության ախտորոշման առավել արդյունավետ մեթոդը պոլիմերազային շղթայական ռեակցիայի հիման վրա հետազոտությունն է, իսկ կանխարգելման նպատակով անհրաժեշտ է իրականացնել ագրոմելիորատիվ միջոցառումներ, կիրառել տզասպան միջոցներ, մշակել և ախտահանել կենդանիներին:

参考文献
引用文献