Գյուղատնտեսական հողատեսքերի օպտիմալ կառուցվածքի սահմանումը Սիս բնակավայրի օրինակով
Գյուղատնտեսական հողատեսքերի օպտիմալ կառուցվածքի սահմանումը Սիս բնակավայրի օրինակով
Մոնիկա Խաչատրյան,Գուրգեն Եղիազարյան
摘要
Ուսումնասիրվել են Արարատյան հարթավայրի Սիս բնակավայրի գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործման խնդիրները, դրանց լուծմանն ուղղված միջոցառումները, կատարվել է հողերի աղակալման, գերխոնավացման և մասնատվածության հետևանքների վերլուծություն: Տնտեսագիտամաթեմատիկական մոդելավորմամբ հիմնավորվել է հողերի օպտիմալ բաշխումը՝ 33,1 հա վարելահող, 83,6 հա խոտհարք և 253,3 հա արոտ, ինչը կապահովի առավելագույն զուտ եկամուտ (69461268 դրամ)։ Հողերի բերրիության բարձրացման, գյուղատնտեսության կայուն զարգացման, բնակավայրի տնտեսական առաջընթացի նպատակով առաջարկվում է կիրառել 5 դաշտյա ցանքաշրջանառություն, կատարել հողերի մելիորատիվ աշխատանքներ, ինչպես նաև մշակովի հողերի դեֆիցիտը լրացնել տնամերձ հողերի հաշվին։
