ԲՈՒՀԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՎԻՐՈՒՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հովիկ Փանոսյան
摘要
Հետազոտության նպատակը բուհերում դասավանդվող վիրուսաբանության դասընթացի տեսության ու պրակտիկայի ուսուցման մեթոդների առանձնահատկությունների և առկա խնդիրների վերհանումն ու վերլուծությունն է։ Ուսումնասիրվել է թեմային առընչվող մասնագիտական գրականություն, ներկայացվել են բուհական համակարգում վիրուսաբանության դասավանդման մեթոդների բովանդակային վերանայման անհրաժեշտությունն ու կարևորությունը, առաջարկվել է առկա դժվարությունները հաղթահարելու ուղիներ։ Հիմնավորվել է վիրուսաբանության դասընթացի մատուցումը ավանդական դասախոսակենտրոն ու նորարար ուսանողակենտրոն փոխներգործուն մոտեցումների համադրմամբ: Դասընթացի նպատակից բխող վերջնարդյունքներն ապահովելու համար առաջարկվել է առարկայի տեսության ուսուցումը համադրել ժամանակակից նորարար տեխնոլոգիաների հիմքով զգայուն և ճշգրիտ մեթոդներ ներառող լաբորատոր աշխատանքներով։ Այս մոտցմամբ դասընթացի վերջնարդյունքները կապահովեն վիրուսների վերաբերյալ ուսանողի պատշաճ գիտելիք ու իմացություն, վերլուծության ու համադրության ունակություն, առաջադրված մասնագիտական խնդիրները գնահատելու և համակողմանի լուծում տալու հմտություն:
